Բժիշկներ
Արդիական սարքավորում՝ բժշկական կենտրոնին
Սփյուռքահայ վիրաբույժը նոր մեթոդով վիրահատություններ է կատարում Երեւանում։ Սփյուռքահայ պրոֆեսոր-ուրոլոգ Կարո Դերձակյանը նոր մեթոդով վիրահատություններ սկսեց Երեւանի «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնում՝ բուժական այս հիմնարկին նվեր բերած վիրահատական նոր սարքավորման միջոցով, կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Արթուր Գրաբսկու հետ համատեղ։
«Հայկական ուրոլոգիայի հետ իմ աշխատակցությունը 25 տարիների պատմություն ունի, եւ Հայաստանում այն կայացել է տարբեր կենտրոնների հետ համագործակցության ընթացքում, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատանքը կատարվում է այս կենտրոնում, որն առաջադեմ բժշկական հաստատություն է։ Նրա ուրոլոգիական բաժանմունքը՝ բժիշկ Գրաբսկու ղեկավարությամբ, եւ կենտրոնն ընդհանրապես, որի ղեկավար է վերջերս նշանակվել ակնառու մասնագետ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, հաջողություններ են արձանագրել ուրոլոգիական հիվանդությունների բուժման ասպարեզում։
2005 թվականին իմ ջանքերով կենտրոնը ստացել է գերձայնային գործիք՝ սոնոգրաֆիայի համար, 2010-ին մեկ այլ սարքավորում եմ բերել միզաքարային վիճակների դարմանման համար, եւ այս տարի, ահա, բերեցի մի սարքավորում՝ շագանակագեղձի, երիկամի բարդ վիրահատություններ իրականացնելու համար։ Այս սարքավորումը փոխարինելու է սովորական պարզ միջոցներով կամ կոպիտ միջամտություններով վիրահատություններին, ապահով պայմաններ է ստեղծում ավելի բարձր ռիսկ ունեցող հիվանդներին վիրահատելու համար։
Անցած շաբաթ մենք կիրառել ենք սարքը, կատարելով պրոտսադի գերաճման, միզապարկի ուռուցքի, նեղացումների վերացում եւ այլն, որից հետո հիվանդները վիրահատման հաջորդ օրը տուն են գնացել, կարծես ոչինչ չէր պատահել։
Սկզբնական արդյունքները շատ քաջալերական են, եւ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանում հիվանդները 100—ից 97 տոկոսով հնարարվորություն ունեն այս սարքավորումների միջոցով իրենց ուրոլոգիական հարցերը լուծել»,–հերթական վիրահատությունից առաջ «ՀՀ»-ի թղթակցին ասաց պրն Դերձակյանը։
Ըստ Արթուր Գրաբսկու, սփյուռքահայ վիրաբույժի հետ համագործակցությունը շատ դրական եւ շոշափելի արդյունքներ է տվել նախ եւ առաջ այն առումով, որ ժամանելով Երեւան, այստեղ նա չի ներկայացել հյուրի կարգավիճակով։ Տիրոջ իրավունքով անմիջապես քշտել է ձեռքերը, հագել բժշկի խալաթը եւ սկսել գործնական խորհրդատվություններն ու վիրահատությունները, որոնց արդյունքում ստացել է բուժվողների բազում շնորհակալությունները։ «Առաջներում պրոստադի զննումը մենք մատով էինք կատարում, իսկ հիմա նա այնպիսի սոնոգրաֆ բերեց, որի օգնությամբ կարող ենք, օրինակ, շագանակագեղձի քաղցկեղը այնքան շուտ հայտնաբերել, որը դեռեւս կարելի է հիվանդին բուժել։ Ապա մեզ հարստացրեց այնպիսի սարքով, որ կարող է կոտրել ցանկացած տեսակի քարերը մարդու օրգանիզմում։
Այս տարվա բերած սարքը՝ ռեւոլիքսը, թույլ է տալիս շագանակագեղձի վիրահատությունը կատարել առանց արյան, այսինքն, առանց կտրվածքի կատարել վիրահատություն, լիարժեք լուծել դժվարամիզության խնդիրները։
Մեր համատեղ մի քանի վիրահատությունները կատարեցինք հրավիրված բոլոր ուրոլոգների եւ հեռուստախցիկի ներկայությամբ, որպեսզի ի լուր Հայաստան աշխարհի ասենք, որ մեզ մոտ կատարվում են նույն մակարդակի վիրահատությունները, որոնք կատարվում են ԱՄՆ-ում կամ որեւէ այլ երկրում, որ մարդիկ գան ու վստահ լինեն, որ բուժված տուն կգնան։
Ըստ պարոն Դերձակյանի, ԱՄՆ-ում ոչ բոլոր հիվանդանոցներն են, որ ունեն այս սարքը։ Սա մեծ քայլ է ոչ միայն մեր հանրապետության, այլեւ տարածաշրջանի առումով, որովհետեւ դժվար թե այլ տեղ այս սարքից լինի։ Երեկ ես եվրոպական արձանագրություններն էի կարդում, աշխարհում ընդամենը երկու հետազոտություն նկատեցի այս լազերային սարքով կատարված վիրահատության մասին։ Սա նշանակում է, որ բուժման այս մեթոդը մեզ մոտ նաեւ գիտական նշանակություն է ստանում, եւ կարող եմ վստահ ասել, որ նրանով մենք տասը տարվա թռիչք ենք կատարել»,–ասաց պրն Գրաբսկին։
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն